Պատվավոր հյուպատոս
Պրոֆեսոր դոկտոր Լուկաս Ֆլյոթեր
Պրոֆեսոր դոկտոր Լուկաս Ֆլյոթեր
Կենսագրական տվյալներ
Կրթություն
2000 թ․ - Իրավագիտության դոկտորի կոչում Հալլեում
1999 թ․ - Իրավաբանական երկրորդ պետական քննություն
1997-1999 թթ. - Նաումբուրգի բարձրագույն շրջանային դատարանում իրավաբանական պրակտիկա
1997 թ․ - Իրավաբանական առաջին պետական քննություն
1992-1997 թթ. - Մարտին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանում իրավագիտության ուսանում
1991 թ․ - Ընդհանուր բուհական ընդունելության որակավորում
Աշխատանքային գործունեություն
2021 թ․- Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի նշանակում Հայաստանի Հանրապետության կողմից
2012 թ․ - Մարտին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանի քաղաքացիական իրավունքի և անվճարունակության իրավունքի պատվավոր պրոֆեսոր
2001 թ․ - Հարկադիր կատարման և անվճարունակության իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի դասախոս Մարտին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանում
2000 թ․ - Ֆլյոթեր և Վիսինգ իրավաբանական գրասենյակի գործընկեր
2005 թ. - Անվճարունակության իրավունքի մասնագետ իրավաբան
1999 թ․ - Անվճարունակության գործով, ինքնակառավարման և անվճարունակության պլանի վարույթների կառավարիչ
1999 թ․ - Փաստաբանի լիազորություն Մյունխենում
Անձնական կյանք
Ամուսնացած է դոկտոր Լիլիթ Ֆլյոթերի հետ: Նա ծագումով Հայաստանից է, ավագ բժիշկուհի է և ցավի և պալիատիվ բժշկության ամբուլատորիայի ղեկավար Հալլե/Սաալեի անեսթեզիոլոգիայի և օպերատիվ ինտենսիվ թերապիայի համալսարանական հիվանդանոցում: Նրանք ունեն երկու զավակ։