Առաքելություններ
- Նպաստել Հայաստանի տնտեսության, պատմության, մշակույթի և գիտության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը Գերմանիայում
- Տեղեկացնել տեղի հավանական ներդրողներին Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին
- Աջակցել հայկական մշակութային, գիտական-ակադեմիական միջոցառումների իրականացմանը Գերմանիայում
- Միջնորդել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Սաքսոնիա երկրամասի վարչական, տնտեսական, մշակութային և գիտական/ակադեմիական ներկայացուցչների միջև կապի հաստատմանը
- Աջակցել ՀՀ-ից տարբեր պաշտոնական և մասնավոր ոլորտի պատվիրակությունների այցելությունների կազմակերպմանը դեպի Գերմանիա
- Միջնորդել և կազմակերպել Հայաստանի և Գերմաիայի միջև մշակութային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, մասնավորապես՝ թանգարանների, երգչախմբերի և նվագախմբերի համագործակցությանը
- Միջնորդել և կազմակերպել ակադեմիական համագործակցություն երկու երկրների միջև
- Ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում վերականգնողական կենտոնների, դպրոցական դասասենյակների, մարզադահլիճների, սանհանգույցների վերանորոգման
- Մասնակցել Գերմանիայում գործող մյուս պատվավոր հյուպատոսների տարեկան հանդիպումներին և ներկայացնել Հայաստանի շահերը
- Նպաստել Երևան և Լայպցիգ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով Լայպցիգի քաղաքապետարանի հետ
- Ուղղորդել ՀՀ քաղաքացիներից ստացված նամակները դեսպանատան համապատասխան բաժին,
- Կապ հաստատել հայ համայնքի հետ, մասնակցել վերջինիս կողմից իրականացված միջոցառումներին և ցուցաբերել աջակցություն