Պատվավոր հյուպատոս պրոֆ․Լուկաս Ֆլյոթերին շնորհվեց պատվո մեդալ
2024 թ․ ապրիլի 16-ին Հայասատանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատվո մեդալ շնորհեց Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերին` Հայաստանի և Գերմանիայի միջև գործարար և մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։