Նախարարի հանդիպումը GWZO-Լայբնից ինստիտուտում հյուպատոսի ուղեկցությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պատվիրակությանը Լայպցիգում հյուրընկալել է նաև GWZO-Լայբնից ինստիտուտը, որտեղ հյուրերին ընդունել են փոխտնօրեններ Պրոֆ. Հերցբերգը, Դոկտոր Սկորդոսը և հայկական պրոյեկտի կոոերդինատոր դոկտոր Կովաչը։ Հյուրընկալող կողմը ներկայացրել է հյուրերին ինստիտուտի պատմության և գործունեության մասին` մասնավորապես դոկտոր Կովաչը շեշտադրել հայկական նախագծի գործունեությունը, կարևորությունը և նախագծի շրջանակներում մինչ այժմ տպագրված բոլոր գրքերը, որոնցից մի քանիսը նվիրել են նաև բոլոր հյուրերին։ Նախարար Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով, ուղենշել է ինստիտուտի հետ հետագա համագործացության հավանական ուղիների մասին և պայմանավորվածություն ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել մոտ ապագայում։