Լայպցիգ–Երևան փոխանակման ծրագրի աշակերտների ընդունելություն
Փետրվարի 4-ին Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը հյուրընկալել էր Երևան-Լայպցիգ քաղաքների դպրոցների փոխանակման ծրագրի մասնակիցներին՝ աշակերտներին, ուսուցչուհի տիկին Մարգարյանին և տնօրեններ` տիկին Իսկանդարյանին և պարոն Քիդերլենի։ Հյուպատոսական գրասենյակի ղեկավար Սիրարփի Մովսիսյանը, նրանց ջերմորեն ընդունելով, հակիրճ ներկայացրել է հյուպատոսարանի գործունեությունը, այնուհետև Երևանի Վ. Տերյանի անվան համար 60 դպրոցի տնօրենի հետ փոխանակվել նվերներով։
Երևանի համար 60 դպրոցը և Լայպցիգի Ավետարանական դպրոցական կենտրոնը իրականացնում են դպրոցների փոխանակման ծրագիր "Կոտրիր կեղծը" թեմայի շրջանակներում։ Ծրագիրը կյանքի է կոչվել Լայպցիգի քաղաքապետարանի միջազգային համագործակցության բաժնի, ինչպես նաև Լայպցիգի հայ մշակութային միության ղեկավար Անահիտ Բաբայանի ջանքերի շնորհիվ, ով ուղեկցում էր ծրագրի մասնակիցներին։