Լայպցիգ-Երևան մշակութային տարի. ռազմավարական հանդիպում Սաքսոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունում
Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոսարանի գրասենյակի ղեկավար դոկտոր Սիրարփի Մովսիսյանը հունվարի 8-ին դիմավորել է Երևանից ժամանած պատվիրակությանը և հյուպատոսական գրասենյակում կազմակերպել հանդիպում լայպցիգյան գործընկերների հետ։ Պատվիրակության կազմում էին Վերգինե Սիմոնյանը՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետը, և Հայկ Մկրտչյանը՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալը։ Լայպցիգյան գործընկերներից հանդիպմանը մասնակցում էին Բախի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մաթիաս Վիդեմանը, Լայպցիգի քաղաքային թանգարանի հանրային կապերի և թանգարանի զարգացման մասնագետ Թիմ Ռուդը, ինչպես նաև կերպարվեստի թանգարանի լուսանկարչության և մեդիա արվեստի կուրատոր դոկտոր Ֆիլիպ Ֆրայթագը։
Հանդիպման նպատակն էր քննարկել Լայպցիգ–Երևան մշակութային տարվա շրջանակում և դրան հաջորդող տարիներին հնարավոր համագործակցության ուղիները։ Հանդիպման ընթացքում Հայկ Մկրտչյանը ներկայացրեց հայկական կողմի համագործակցության առաջարկները, և ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա քայլերի վերաբերյալ։
Պատվիրակությունն այսօր՝ հունվարի 9-ին ժամը 18։00-ին մասնակցելու է Լայպցիգ-Երևան մշակութային տարվա պաշտոնական մեկնարին, որը կզուգորդվի Techne Sphere-ում (Niemeyerstraße 2-5, 04179 Leipzig) կայանալիք «Անցյալ ապագայի շունչը» խոչագրով ցուցահանդեսի բացմամբ։