Լայպցիգում նորարարության և արվեստի հետքերով. Այցելություն նախկին բամբակի մանող գործարան
Խաղաղ հեղափոխության 35 ամյակի առիթով Լայպցիգ այցելած Երևանի պատվիրակ Դավիթ Գևորգյանի համար հոկտեմբերի 10-ին նախատեսված էր երկու հանդիպում Լայպցիգի նախկին բամբակ մանող գործարանում՝ պատվավոր հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերի և հյուպատոսական գրասենյակի ղեկավար Սիրարփի Մովսիսյանի ուղեկցությամբ։ Նրանք ծանոթացել են «Կայուն էներգիայի փոփոխություն» նախագծին և այցելել «Հող(ե)փախուստներ. Ճանաչելով մասնատվածություն» խորագրով արվեստի կենտրոնի ցուցահանդեսին, որում նաև հայ հեղինակների՝ Նազիկ Արմենակյանի, Արմինե Հովհաննիսյանի, Փիրուզա Խալափյանի գործերն էին ցուցադրված։