Լայպցիգի պատվիրակությունnն աշխատանքային այցով Երևանում
Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի գրասենյակի ղեկավար Սիրարփի Մովսիսյանը Լայպցիգի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար դոկտոր Գաբրիելե Գոլդֆուսի և նույն բաժնի հայաստանյան նախագծերի պատասխանատու Քրիստինա Ռասմանի հետ եռօրյա աշխատանքային այցով գտնվում են Երևանում՝ հունիսի 25-27-ը։
Այցի հիմնական նպատակը Լայպցիգ–Երևան քաղաքների միջև ստորագրված մշակութային տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր, որը կայացավ Երևանի քաղաքապետարանում։ Այցի շրջանակում հյուրերը այցելեցին նաև Երևանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրություններին և մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգությանը։
Գերմանական պատվիրակությունը նաև այցելեց Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն (CEPFA)։ Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, կրթական ծրագրերին և մատուցվող մասնագիտություններին։ Քննարկվեցին կրթության, մշակույթի, էկոտուրիզմի, առողջապահության (հատկապես՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության) և այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիներ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ–գերմանական հարաբերությունները, խթանել երիտասարդության զարգացումը և միջմշակութային կապերի խորացումը։
Պատվիրակությունը նաև այցելեց Հայաստանի պատմության թանգարան, որտեղ տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և ծանոթացավ «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագիրը կրող ցուցադրությանը։ Շրջայցի ավարտին դոկտոր Գաբրիելե Գոլդֆուսը իր տպավորությունները գրառեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։
Պատվիրակությունը հանդիպումներ ունցավ Հայաստանում Գերմանիայի դեսպանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների հետ։