Դեսպանի տարեկան հանդիպումը պատվավոր հյուպատոսների հետ
Հունվարի 15-ին ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպանի և Գերմանիայի տարբեր դաշնային երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսների ամենամյա հանդիպումը։
Դեսպան Ենգիբարյանը պատվո հյուպատոսներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Քննարկվել են 2024թ․ ընթացքում կատարված աշխատանքները և 2025թ․ համար նախատեսված ծրագրերը։
Միջոցառման երկրորդ հատվածում՝ որպես պատվավոր հյուր մասնակցել է նաև աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա պատվո հյուպատոսներին ներկայացրել է Հայաստանում տնտեսական իրավիճակը և ներդրումային գրավչությունը, քննարկվել է Գերմանիայի դաշնային երկրամասերում Հայաստանի տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումների անցկացման թեման։
Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարանի գրասենյակի ղեկավար Սիրարփի Մովսիսյանը մասնակցել է հանդիպմանը։