Գերմանա-հայկական հարաբերությունների խորացում․ պետական այցի շրջանակում Լայպցիգը ներկայացված է Երևանում
Գերմանիայի Դաշնության նախագահ Ֆրանկ-Վոլթեր Շթայնմայերի Հայաստան կատատած այցելության շրջանակներում մարտի 31-ին ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվել են երկու համաձայնագրեր` Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև Երևան -Լայպցիգ քաղաքների միջև մշակութային համագործակցության համաձայնագիր։
Լայպցիգից ժամանած պատվիրակության կազմում էին Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգը, Լայպցիգի քաղաքապետարանի միջազգային համագործակցության բաժնի աշխատակցուհի Քրիստինա Ռասմաննը, ինչպես նաև Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերը և հյուպատոսական գրասենյակի ղեկավար Սիրարփի Մովսիսյանը։ Պատվիրակությսն անդամներն հաջորդիվ մասնակցել են նախագահների մամլո ասուլիսին և պաշտոնական ճաշին։ Իսկ երեկոյան Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատունը նախագահի այցի առթիվ կազմակերպել էր ընդունելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։