Հայաստանն ու Սաքսոնիան
Հայաստանի և Սաքսոնիա երկրամասի միջև հարաբերություններ հաստատվել են դեռևս 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին , երբ մեծաթիվ հայ վաճառականներ հաստատվել են Լայպցիգում հատկապես մորթիների առևտրի և Դրեզդենում՝ ծխախոտի արտադրության համար: Այս ժամանակահատվածում Լայպցիգի համալսարանը դարձավ գրավիչ նաև հայ ուսանողների համար, որոնց մի խումբն էլ 1860-ին այստեղ հիմնադրեցին Գերմանիայում առաջին հայկական կազմակերպությունը "Հայ ակադեմիական ընկերակցությունը":
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ 1958-ից սովետական ռազմաբազաները տեղակայվեցին Արևելյան Գերմանիայում, բազմաթիվ հայեր` որպես զինվորականներ և շարքային զինվորներ ժամանակավորապես հաստատվեցին Սաքսոնիայի տարբեր քաղաքների ռազմաբազաներում ` Լայպցիգ, Քեմնից, Դրեզդեն, Վուրցեն: 1980- ականներին վերջերին սովետական միության Արևմտյան ուժերում ծառայող հայ զինվորականներից շատերը, թողնելով ծառայությունը կամ այն ավարտելով, հաստատվում են այստեղ: Այսպիսով, Սաքսոնիա երկրամասում և առհասարակ Արևելյան Գերմանիայում 1990 - ականներից սկսած հաստատված հայերը հիմնականում սովետական բանակում ծառայած զինվորականներն են:
Հայերի թիվը Սաքսոնիայում, ինչպես ողջ Գերմանիայում ավելացել են Սովետական Միության փլուզման արդյունքում Հայաստանի Հանրապետության ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, արցախյան պատերազմի և Սիրիայի պատերազմի հետևանքով:
Լայպցիգում հայկական համայնքը գործել է դեռևս 2000-ականների սկզբից, սակայն գրանցվել է որպես մշակութային միություն 2018 թվականի դեկտեմբերին, որն իրականացնում է բազմաթիվ մշակութային միջոցառումներ:
Սաքսոնիա-Հայաստան հարաբերությունները նոր ձևաչափով սկսեց գործել, երբ 2021 թվականի փետրվարին Սաքսոնիա երկրամասում պրոֆ. դոկտոր Լուկաս Ֆլյոթերը նշանակվեց որպես պատվավոր հյուպատոս:
Մեկ այլ հատկանշական իրադարձություն, որը նպաստեց և կնպաստի Հայաստան - Սաքսոնիա հարաբերությունների խորացմանը, Լայպցիգ և Երևան քաղաքների միջև համագործակցության հուշագիր ստորագրումն է, որը տեղի ունեցավ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին:
Սաքսոնիա երկրամասի պատվավոր հյուպատոսությունն ունի բազմաթիվ տեսլականներ Հայաստանի և Սաքսոնիայի միջև ավելի բազմաշերտ և խորը հարաբերություններ ապահովելու համար։ Հյուպատոսարանի գոյություն երեք տարիների ընթացքում արդեն իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր և նախագծեր։