Պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպած ճանաչողական այցը դեպի Հայաստան
Հայաստան
Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը կազմակերպել էր ճանաչողական այց դեպի Հայաստանը 2023 թվականի ապրիլի 12-16։ Պատվիրակությունը, որի կազմում էին գերմանացի գործարարներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ, պատվավոր հյուպատոս պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի նախագահ Դոկտոր Շելենբերգերի գլխավորությամբ 2023թ-ի ապրիլի 12-ին ժամանել է Երևան։ Վերջիններս նույն օրը հանդիպել են Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի և նրա աշխատակիցների հետ։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի ագրարային համալսարանում, որտեղ վերջինիս ռեկտոր Վարդան Ուռուտյանը և պատվիրակության անդամ պորֆեսոր Թոմաս Գլաուբենը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Պատվիրակությունը այցելել է նաև Էկոնոմիակայի և Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն և հյուրընկալվել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կողմից։ Ինչպես նաև այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատականին, և եղել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ Սևանավանք, Գառնի, Գեղարդ, Մատենադարան։