Ցուցահանդեսի բացում Նիկոլայ եկեղեցում․ հիշողություն, պատասխանատվություն և մարդասիրություն

Լայպցիգ

Մարտի 23-ին Լայպցիգի Նիկոլայ եկեղեցում տեղի ունեցավ տպավորիչ միջոցառում, որի ընթացքում բացվեց ցուցահանդես՝ նվիրված գերմանա-հայկական պատմության խորապես հուզիչ մի հատվածին։ «Գերմանական առաքելությունների պատմությունը հայերի համար Օսմանյան կայսրությունում 1896–1919 թթ.» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է գերմանական առաքելությունների գործունեությունը Օսմանյան կայսրությունում մի ժամանակաշրջանում, որը նշանավորվել է բռնությամբ, հետապնդումներով և հայերի ցեղասպանությամբ, բայց նաև խիզախ մարդասիրական գործունեությամբ։

Նիկոլայ եկեղեցու հովիվը՝ պարոն Շտիֆը, ողջունեց հյուրերին և անդրադարձավ եկեղեցու հատուկ նշանակությանը որպես հիշողության վայր։ Ավելի քան 20 տարի է, ինչ այստեղ խաղաղության աղոթքների շրջանակում ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակվում են ցեղասպանության զոհերը։ «Աղոթքը ընգծում է բաց վերքը», — ասաց նա՝ ընդգծելով, որ բուժումն ու հաշտեցումը սկսվում են այնտեղ, որտեղ առկա է վշտակցում և վստահության ձևավում։

«Այսօր մենք բացում ենք մի ցուցահանդես, որը լուսաբանում է գերմանա-հայկական պատմության խորապես հուզիչ մի էջ։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Լայպցիգ–Երևան մշակութային տարվա շրջանակում։ Համագործակցության այս առանձնահատուկ տարին ընդգծում է մեր երկու քաղաքների և տարածաշրջանների միջև գոյություն ունեցող խոր մշակութային և բարեկամական կապերը։ Սա կենդանի գործընկերության նշան է, որը շատ ավելի է, քան աշխարհագրական սահմանները», — նշված էր Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի ողջույնի խոսքում, որը հյուրերին փոխանցեց հյուպատոսական գրասենյակի ղեկավար դոկտոր Սիրարփի Մովսիսյանը։

Դոկտոր Սվեն Թրաութմանը՝ Լալպցիգի քաղաքապետարանի միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցն, իր ելույթում ընդգծեց Գերմանիայի պատմական պատասխանատվության հարցը․

«Ցուցահանդեսի վերնագիրը՝ «Գերմանական առաքելությունների պատմությունը հայերի համար Օսմանյան կայսրությունում 1896–1919 թթ.«, մատնանշում է Գերմանիայի, Հայաստանի և Օսմանյան կայսրության միջև հատուկ կապը։ Սակայն, մինչ ցուցահանդեսը համակողմանիորեն գնահատում է գերմանականառաքելությունների մարդասիրական գործունեությունը, ինձ համար կարևոր է ընդգծել, որ հայերի ցեղասպանությունը հնարավոր չէր լինի առանց Գերմանական կայսրության՝ առնվազն հանդուրժողական լռությամբ դիտելու վերաբերմունքի։ Սրանից բխում է պատասխանատվություն, որը ձևավորում է նաև Լայպցիգի հարաբերությունները Հայաստանի հետ։ Հուսով եմ, որ ցուցահանդեսը ոչ միայն կնպաստի Լայպցիգի և Հայաստանի միջև կենդանի կապերի զարգացմանը, այլև կօգնի ավելի հայտնի դարձնել ցեղասպանության պատճառներն ու ձևավորել իրազեկություն գերմանական հասարակության մեջ»։

Դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ Լեպսիուսի տան գիտական աշխատողը և ցուցադրության կուրատորը, ներկայացրեց գերմանական առաքելությունների ստեղծման և զարգացման պատմական ակնարկը։ Նա բացատրեց, որ առաքելությունների գործունեությունը ժամանակի ընթացքում էապես փոխվել է․ սկզբում ունենալով կրոնական առաքելություն Օսմանյան կայսրությունում՝ նրանք աստիճանաբար կենտրոնացան քրիստոնյա բնակչությանը, հատկապես հայերին, մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա։ Շրջադարձային պահ դարձան 1894–1896 թթ. համիդյան ջարդերը, որոնք մեծ արձագանք գտան նաև Գերմանիայում և առաջացրին լայնածավալ օգնության շարժում։ Դրա արդյունքում ստեղծվեցին կազմակերպություններ, ինչպես օրինակ Գերմանական օգնության միությունը Հայաստանի համար, որոնք հատկապես հոգ էին տանում որբերի և այրիների մասին։

Տարիների ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ հաստատություններ՝ որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ և արհեստանոցներ։ Հազարավոր երեխաներ այնտեղ գտան պաշտպանություն և անկախ կյանքի հնարավորություն։ Սակայն 1915 թվականին ցեղասպանության սկսվելուց հետո առաելությունները կանգնեցին ծանր բարոյական երկընտրանքի առաջ․ լինելով Օսմանյան կայսրության դաշնակից երկրի ներկայացուցիչներ՝ նրանք ենթարկվում էին քաղաքական ճնշումների, բայց միաժամանակ ականատես էին համակարգված բնաջնջման։ Նրանց մեծ մասը ընտրեց մարդասիրությունը։ Իրենց կյանքի վտանգի տակ նրանք փրկեցին հազարավոր հայերի։ Շատ առաքելությունների կայաններ դարձան «հույսի կղզիներ»՝ վայրեր, որտեղ դեռ հնարավոր էր գոյատևել։

Միջոցառումը ուղեկցվեց հայկական երաժշտությամբ․ Արփի Գրիգորյանի տպավորիչ կատարումը բացմանը հաղորդեց առանձնահատուկ հուզական խորություն։

Հրավիրված հյուրերի թվում էին բազմաթիվ ներկայացուցիչներ գիտության, եկեղեցու և դիվանագիտության ոլորտներից, այդ թվում՝ պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանան, Լեհաստանի պատվավոր հյուպատոս պարոն Մարկուս Կոպպը, Քրիստոնեական օգնության միության նախագահ Քրիստոֆ Լենցենը, որը միակ կազմակերպությունն է, որ 1896 թվականից մինչ այժմ աջակցում է հայերին Հայաստանում, Իրաքում և Լիբանանում, ինչպես նաև Լայպցիգի հայ մշակութային միության ղեկավար դոկտոր Անահիտ Բաբայանը։

Ցուցահանդեսը հստակ ցույց է տալիս, թե որքան կարևոր է պահպանել հիշողությունը, պատասխանատվություն կրելու կամքի դրևորումը և միաժամանակ գնահատել այն մարդկանց խիզախությունը, ովքեր առավել անմարդկային ժամանակներում օգնություն են ցուցաբերել։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի և Փոթսդամում Լեփսիուսի տան համատեղ ջանքերով։

Հետ գնալ

Մեր մասին

Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը ապահովում է կենսական կապ Հայաստանի և Աաքսոնիա երկրամասի միջև: Մեր առաքելությունն է խթանել Հայաստանի և Սաքսոնիայի միջև դիվանագիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջությանն և ներդրումային ծրագրերի զարգացմանը Հայաստանում։

Կապ

Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարան
Նիկոլայշտրասսե 3-5, 04109 Լայպցիգ

+49-341 69767-581

+49-341 69767-580

Datenschutzeinstellungen

Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unserer Website zu analysieren. Da wir Ihre Privatsphäre schätzen, bitten wir Sie hiermit um Erlaubnis, die folgenden Technologien zu verwenden. Sie können Ihre Einwilligung jederzeit ändern bzw. widerrufen, indem Sie auf die Schaltfläche Details klicken. Weitere Informationen finden Sie in den Details sowie in unserer Datenschutzerklärung.

Dies sind Blindinhalte in jeglicher Hinsicht. Bitte ersetzen Sie diese Inhalte durch Ihre eigenen Inhalte. Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo.

user_privacy_settings

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

user_privacy_settings_expires

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Speicherdauer der Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

ce_popup_isClosed

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass das Popup (Inhaltselement - Popup) durch einen Klick des Benutzers geschlossen wurde.

onepage_animate

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass der Scrollscript für die Onepage Navigation gestartet wurde.

onepage_position

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Offset-Position für die Onepage Navigation.

onepage_active

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass die aktuelle Seite eine "Onepage" Seite ist.

view_isGrid

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die gewählte Listen/Grid Ansicht in der Demo CarDealer / CustomCatalog List.

portfolio_MODULE_ID

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den gewählten Filter des Portfoliofilters.

Eclipse.outdated-browser: "confirmed"

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den Zustand der Hinweisleiste "Outdated Browser".
You are using an outdated browser. The website may not be displayed correctly. Close