Հայաստանի Վարսեր գյուղի դպրոցում դասասենյակի վերանորոգում
Հայաստան
Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության և Հալլե քաղաքի Գ. Ֆ. Հենդել Ռոտարի ակումբի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի դպրոցի մեկ դասասենյակ և դրան հարակից միջանցքի 18 մետր երկարության պատը։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2023թ․ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Վերանորոգման նախագիծը իրականացվել է ««Սևան» երիտասարդական ակումբի» և մի քանի այլ կամավորների օժանդակությամբ։