«Հայաստան․ ճամփորդություն դեպի հայկական մշակույթ» թեմայով դասախոսություն Հալլեի Ռոտարի ակումբում
Հալլե
2024թ․մարտի 28-ին Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի գրասենյակի ղեկավար Սիրարփի Մովսիսյանին հյուրընկալել էր Հալլեի Գեորգ Ֆրիդրիխ Հենդել Ռոտարի ակումբը։ Նա հանդես է եկել Հայաստանի մշակույթի վերաբերյալ դասախոսությամբ և պատասխանել Ռոտարի ակումբի անդամների հարցերին։ Դասախոսության ընթացքում վերջինս անդրադարձել է նաև Վարսերի դպրոցի դասասենյակի վերանորոգման նախագծին, որն ի կատար էր ածվել 2023 թ. հոկտեմբերին` շնորհիվ պատվավոր հյուպատոսարանի և ռոտարի ակումբի ֆինանսական աջակցության։