«Հայաստան. Բազմազանության երկիր» խորագրով ցուցահանդես Լայպցիգում
Լայպցիգ
Սաքսոնիա երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը՝ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Լայպցիգ քաղաքի միջազգային համագործակցության վարչության հետ համատեղ մայիսի 2-ից մայիսի 23-ը կազմակերպել է «Հայաստան․ բազմազանության երկիր» խորագրով լուսանկարների եռաշաբաթ ցուցահանդես Լայպցիգում՝ ներկայացնելով Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ և մշակութային բազմազանությամբ: Այս ցուցահանդեսի նպատակն էր խորացնել և էլ ավելի զարգացնել երկու համագործակցող քաղաքների՝ Լայպցիգի և Երևանի միջև հարաբերությունները՝ միաժամանակ Լայպցիգի հանդիսատեսին ավելի մոտեցնելով հայկական հարուստ մշակույթին։ Տպավորիչ պատկերների միջոցով վառ ներկայացված էին Հայաստանի թե՛ բնությունը, թե՛ մշակույթը։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը մեկնարկել է Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգի խոսքով, այնուհետև ողջույնի խոսքով հանդես են եկել դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և պատվավոր հյուպատոս պրոֆ. Լուկաս Ֆլյոթերը։ Հայկական երաժշտության մեղեդիները և հայկական գինին ու հյուրասիրությունն այցելուներին հնարավորություն են ընձեռել՝ զգալու նաև Հայաստանի համը։