Լայպցիգի պատվիրակության այցը Երևան
Լայպցիգ
Երևանի և Լայպցիգի միջև ձևավորված ակտիվ և բովանդակալից համագործակցությունը 2026 թվականի հոկտեմբերին կթևակոխի նոր կարևոր փուլ՝ Երևանում երկու քաղաքների միջև քույր քաղաքների համագործակցության հուշագրի ստորագրմամբ։
Այցի նախապատրաստման նպատակով Լայպցիգի քաղաքապետարանը՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, պատրաստել է տեղեկատվական գրքույկ, որը ներառում է Երևան–Լայպցիգ մշակութային տարվա շրջանակում իրականացված ծրագրերի, պատվիրակության այցի ծրագրի, նախատեսված հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։
Գրքույկի հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։