«Հովեր» պետական կամերային երգչախումբը Սաքսոնիայում
Լայպցիգ, Քեմնից
Մայիսի 9-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, համերգով հանդես եկավ Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում՝ «Քեմնից 2025. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրում՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Աննա Ազիզյան, Վոլֆգանգ Ռիմ, Ֆրանսիս Պուլենկ, Ռ․ Մյուրեյ Շաֆեր։
Համերգին ներկա էին Քեմնիցի քաղաքապետ Ռալֆ Բուրգհարտը, Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության եւ Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:
Համերգն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի իրագործմամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մինչ այդ՝ մայիսի 8-ին, «Հովեր» պետական կամերային երգչախումբը բացառիկ հնարավորություն ունեցավ նաեւ ելույթ ունենալու Լայպցիգի Սուրբ Թոմաս եկեղեցում, որտեղ ամփոփված է Յ․Ս․ Բախի աճյունը։ Վերոնշյալ ելույթը հնարավոր է դարձել Սաքսոնիայի ազատ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսության աջակցությամբ։
Ծրագրի պրոդյուսեր՝ Անուշ Քոչարյան։