Գրական երեկո Լայպցիգում՝ Արմինե Սարգսյանի «Անվերնագիր հուշեր» գրքի ընթերցմամբ
Լայպցիգ
Գրական երեկո Լայպցիգում՝ Արմինե Սարգսյանի «Անվերնագիր հուշեր» գրքի ընթերցմամբ
Մայիսի 8-ին Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը կազմակերպեց ջերմ և մտերմիկ գրական երեկո Լայպցիգում, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու հայ գրող Արմինե Սարգսյանին և լսելու հատվածներ նրա «Անվերնագիր հուշեր» գրքից։
Արմինե Սարգսյանի ընթերցումը վերածվեց ոչ միայն գրական պատումի, այլև զգացմունքային ու խորաշարժ մտորումների երեկոյի։ Ներկաները իրենց հարցադրումներով հեղինակին տարան դեպի իր մանկության տարիները՝ վեր հանելով գեղեցիկ հուշեր։
Երեկոն երաժշտական գույն ստացավ շնորհիվ Թիլման Լյուդվիգի, ով հայկական մեղեդիներով՝ հնչեցրած դուդուկով, ջերմացրեց մթնոլորտն ու խորը երաժշտական կապ հաստատեց ընթերցվող տողերի հետ։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին, ովքեր իրենց ներկայությամբ կիսեցին այս գրական փորձառությունը։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Թիլման Լյուդվիգին՝ իր նրբաճաշակ երաժշտական ներդրման, ինչպես նաև Արմինե Սարգսյանին, ում բանաստեղծությունները դիպչեցին սրտերին և հիշողություններին։