Մոռացված առաքելությունները՝ գերմանական օգնությունը օսմանյան կայսրության հայերին․ զրույց դոկտոր Հայկ Մարիտիրոսյանի հետ

Դոկտոր Հայկ Մարտիրոսյանը գիտաշխատող է Պոտսդամի Լեփսիուսի տանը։ Նա սովորել է արեւելագիտություն եւ թյուրքագիտություն Երեւանի պետական համալսարանում եւ դոկտորական ատենախոսությունը պաշտպանել  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում՝ նվիրված գերմանական օգնությանը հայերին Օսմանյան կայսրությունում (1896–1919)։ Նրա հետազոտությունների հիմնական ուղղությունները գերմանական ավետարանական եւ կաթոլիկ միսիաների պատմությունն են, հումանիտար ցանցերն ու հայերի փրկարարական գործունեությունը ցեղասպանության տարիներին։ Նա հրատարակել է իր վերջին գիրքը 2024թ-ին՝ «Հումանիզմ և քրիստոնեական գթասրտություն. Գերմանական առաքելությունների պատմությունը Օսմանյան կայսրությունում հայերի շրջանում 1896–1919»։ Բացի Պոտսդամում իր գործունեությունից՝ նա սերտորեն համագործակցում է հայկական հաստատությունների հետ, այդ թվում՝ Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի։

Դուք արդեն երկար տարիներ ուսումնասիրում եք գերմանական միսիոներական և մարդասիրական գործունեությունն Օսմանյան կայսրությունում հայերի շրջանում։ Ի՞նչն է Ձեզ անձամբ բերել այս թեմայի ուսումնասիրությանը, և ի՞նչ նշանակություն ունի այն հայ-գերմանական հիշողության մշակույթի համար։

Այս թեման քիչ ուսումնասիրված թեմաներից է։ Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործել են վեց գերմանական ավետարանական առաքելություններ, ակտիվ է եղել նաև կաթոլիկ Գերմանիան։ Բայց ողջ այս գործունեությունը գրեթե անհայտ է մնացել (բացառությամբ Յոհաննես Լեփսիուսի ու նրա հիմնած Գերմանական արևելյան առաքելության գործունեությունը)։ Հայաստանի օգնության գերմանական միության ու Քրիստոֆելի կույրերի առաքելության մասին միայն չնչին թվով հետազոտություններ են արվել։ Օսմանյան կայսրության հայերի շրջանում Կայզերսվերթի գթության քույրերի տան, Սիրիական (Շնելլերյան) որբանոցի, Երուսաղեմի միության, գերմանական կաթոլիկական շրջանակների գործունեության մասին փաստացի որևէ հետազոտական գրականություն չկա։ Ես ստիպված եմ եղել հենվել գրեթե բացառապես առաջնային աղբյուրների՝ գերազանցապես միսիոներների մենագրությունների, հուշերի, նամակների ու ժամանակի պարբերական մամուլի վրա։

Թեման սկզբնական շրջանում ուսումնասիրելիս հանդիպում էին անուններ, որոնք անհայտ էին, բայց նրանք տասնյակ, որոշներն անգամ հարյուրավոր հայեր էին փրկել։ Մի կողմից «անարդար» էր նրանց այդ շատ մեծ աշխատանքի անհայտ մնալը, մյուս կողմից նրանց գործունեությունը Օսմանյան կայսրության հայերի շրջանում հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական գործունեության միակ լուսավոր կետն է։ Ավելին, նրանք հաճախ երկընտրանքի առջև էին․ մի կողմից իրենց հայրենիքը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, որը հենց իրականացնում էր ցեղասպանությունը, հետևաբար իրենք պետք է հավատարիմ լինեին իրենց հայրենիքին ու նրա դաշնակցին, մյուս կողմից իրենք ունեին քրիստոնեական արժեքներ ու պարտավորվել էին հոգ տանել իրենց որբերի համար, որոնց, փաստացի, իրենց հայրենիքի դաշնակիցը ցանկանում էր ոչնչացնել։ Երկու-երեք բացառությամբ միսիոներներն իրենց առաջնայնությունը տվել են քրիստոնեական արժեքներին, այսինքն փորձել են փրկել իրենց սաներին, հնարավորության դեպքում՝ նաև այլոց։

 

Այս թեման շատ մեծ պոտենցիալ ունի հայ-գերմանական հիշողության մշակույթը նոր գույներով լրացնելու համար։ Այն ոչ միայն հայոց ու գերմանական, այլ նաև հումանիզմի համաշխարհային պատմության շատ կարևոր, բայց մինչև հիմա շատ քիչ հայտնի էջերից է։ Բացի այդ, թեման նաև անձնական պատմությունների տեսանկյունից է շատ հետաքրքիր ոչ միայն նրանց կենսագրությունների վերականգնման, գիտական հետազոտությունների առումով, այլ նաև բարոյական համատեքստում․  գերմանացի միսիոներների, Հայոց ցեղասպանությունը վերապրածների (որոնց սերունդները նաև Գերմանիայում են ապրում), գերմանական որբանոցների հայ երեխաների ժառանգների համար սա նաև անձնական-ընտանեկան թեմա է, որտեղ նրանցից ոմանց «գտնում» են իրենց նախնիներին կամ նմանեցնում իրենց պատմություններին։ Նման արձագանքներ ես արդեն բազմիցս ստացել եմ։

Դուք ներկայումս ղեկավարում եք Պատսդամում գտնվող Լեփսիուսի տան (Լեփսիուսհաուզ Պոտսդամ) «Հումանիզմ և քրիստոնեական բարեգործություն» նախագիծը։ Կարո՞ղ եք ներկայացնել, թե կոնկրետ ինչի՞ վրա եք աշխատում և ի՞նչ եզրահանգումների եք հանգել։

Վերջին տարիներին աշխատում էի 1896-1919 թթ․ Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը ներկայացնող գրքի և ցուցադրության պատրաստման վրա։ «Հումանիզմ և քրիստոնեական գթասրտություն. Գերմանական առաքելությունների պատմությունը Օսմանյան կայսրությունում հայերի շրջանում (1896–1919)» վերտառությամբ գերմանալեզու իմ նոր գիրքը լույս տեսավ անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Ինչպես վերնագրից պարզ է դառնում՝ գիրքը պատմում է բոլոր այն գերմանական առաքելությունների մասին, որոնք համիդյան կոտորածներից սկսած գործում էին Օսմանյան կայսրության հայերի շրջանում։ Խոսքը գնում է ինչպես ավետարանական վեց առաքելությունների (Հայաստանի օգնության գերմանական միություն, Գերմանական արևելյան առաքելություն, Կայզերսվերթի գթության քույրերի տուն, Սիրիական (Շնելլերյան) որբանոց, Երուսաղեմի միություն, Քրիստոֆել կույրերի առաքելություն), այնպես էլ գերմանական կաթոլիկ շրջանակների՝ հայերի շրջանում ծավալած գործունեության մասին։ Նշված առաքելություններից միայն 2-3-ին են գիտնակականները որոշ չափով անդրադարձել։ Այս առաքելությունների մեծ մասի՝ հայերի շրջանում ծավալած գործունեությունը փաստացի մինչ այժմ անհայտ է մնացել։

Համանուն վերնագրով 14 պատառներից բաղկացած ցուցադրությունն առաջին անգամ ներկայացվեց թանգարանների օրը՝ 2025 թ․ մայիսի 18-ին Լեփսիուսհաուզ Պոտսդամում։ Ցուցադրությունը շարժական է, ցուցադրվելու է նաև այլ վայրերում, Պոտսդամում, Բեռլինում, գուցե հնարավոր լինի նաև ցուցադրության համար հարմար այլ վայրեր ևս գտնել։ Մենք սիրով բաց ենք համագործակցության համար։

Ձեր գիտական կարիերան Ձեզ տարավ Երևանից Պոտսդամ։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև գիտական համագործակցությունը, և ըստ Ձեզ՝ որն է այս փոխանակման ամենամեծ ներուժը։

Ես շարունակում եմ ակտիվ համագործակցել հայկական գիտական հաստատությունների ու առաջին հերթին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, որտեղ նախկինում երկար տարիներ աշխատել եմ։ Համագործակցությունը գիտաժողովների, հոդվածների, զեկույցների, համատեղ այլ ձեռնարկների տեսքով է։ Միաժամանակ Լեփսիուսհաուս Պոտսդամն է սերտ կապերի մեջ հայկական գիտական հաստատությունների հետ։ Իրականում գիտական համագործակցության լայն դաշտ կա, որի շատ չնչին մասն է իրականացվում։ Ավելին, դրա համար անգամ նպաստավոր պայմաններ կան․ ես նկատի ունեմ 2016 թ․ Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևը, որում ի  թիվս այլոց ուղիղ ասվում է Հայոց ցեղասպանության ու հարակից թեմաներով գիտական, քաղաքացիական և մշակութային նախաձեռնությունները խթանելու և աջակցելու անհրաժեշտության մասին։ Մենք ունենք ամենաբարձր մակարդակում «ֆիքսված» նման հնարավորություններ, բայց փաստացի գրեթե չենք օգտագործում։ Սա միայն մի օրինակ է։ Ես գտնում եմ, որ հումանիտար գիտությունների բնագավառում հնարավորինս շատ հայտեր են պետք ներկայացնել, ինչպես առանձին, այնպես էլ համատեղ՝ հայ-գերմանական։ Բնականաբար մեծ ուշադրություն է պետք հատկացնել դրանց որակին։

Բնական գիտությունների մասին չեմ կարող խոսել, դա իմ բնագավառը չէ և սխալ կլինի մակերեսային գիտելիքներով խոսել դրա մասին։

 

Կա՞ արդյոք նոր գիտական նախագիծ կամ հրապարակում, որի վրա ներկայումս աշխատում եք և որը Ձեզ հատկապես հուզում կամ ոգեշնչում է։

Հիմա ես աշխատում եմ զուգահեռաբար երկու գրքի վրա։ Նրանցից առաջինն այն մասին է, թե ինչպես էին վերաբերում Հայոց ցեղասպանությունը վերապրածները գերմանացիներին, ինչպիսին էր գերմանացու կերպարը նրանց հուշերում և վկայություններում (ինչպես բացասական, այնպես էլ դրական)։ Բնականաբար, ամենը պատրաստվում է առաջնային աղբյուրների հենքի վրա։ Այս գիրքը պատմության և ցեղասպանագիտության բնագավառներից զատ առնչվում է նաև ցեղասպանության սոցիալ-հոգեբանական ասպեկտին, թերևս նաև որոշ չափով՝ ազգագրությանը։ Այս թեման բավականին նուրբ թեմա է, այդ իսկ պատճառով էլ պետք է ամենը բազմակողմանի ներկայացնել։

Երկրորդ գիրքը, որի վրա զուգահեռաբար աշխատում եմ, պատմելու է երկու միսիոներուհիների մասին, որոնք չնայած իրենց իրականացրած և 18 տարի տևած ահռելի մեծ մարդասիրական-որբախնամ աշխատանքին, փաստացի անհայտ են մնացել։ Հավատացեք, նման ծավալի աշխատանք շատ քչերն են արել, բայց ի տարբերություն մյուսների, այս երկու կանայք փաստացի անհայտ են մնացել։ Այս մարդիկ մարդասիրության, մերձավորի նկատմամբ քրիստոնեական սիրո, ինքնազոհողության լավագույն օրինակներ են, հետևաբար անհրաժեշտ եմ համարում նրանց անունների՝ լայն շրջանառության մեջ դնելը։ Նրանք պետք է իրենց ուրույն տեղն ունենան հումանիզմի պատմության մեջ։ Մարդկային տեսանկյունից դա նաև որոշակի երախտագիտության խոսք է՝ առ նրանց գործունեությունը հայոց պատմության ամենածանր շրջանում։

Երկու գրքերի նախապատրաստումն էլ ինձ մեծապես ոգևորում է ու մեծ ուժ տալիս՝ չնայած որոշ դժվարություններին։

 

Ի՞նչ կցանկանայիք փոխանցել երիտասարդ հայ գիտնականներին, ովքեր ձգտում են գիտական կարիերա սկսել արտերկրում՝ մասնավորապես Գերմանիայում։

Առաջին հերթին յուրացնել գերմաներենը, հնարավորինս լավ յուրացնել ու անընդհատ կատարելագործել։ Լեզուն գիտնականների կարևոր «զենքերից» մեկն է։ Ճիշտ է, մենք ապրում ենք անգլերենի շարունակ աճող հեգեմոնիայի ժամանակներում, բայց միևնույն է, գերմաներենի լավ իմացությունը խիստ անհրաժեշտ գործիք է։

Կարևոր է նաև շատ աշխատել ինքդ քեզ վրա, երբեք կանգ չառնել ձեռք բերածով, լինել համառ ու չհուսահատվել դժվարություններից։ Արդեն որոշակի հաջողության հասած գիտնականների կերպարը հեռվից շատ վառ կարող է թվալ, բայց նրանք բոլորն էլ անցել են դժվարությունների միջով ու հաղթահարել դրանք։

Գերմանիան գիտական հնարավորությունների առումով բացառիկ երկիր է, ես վստահ չեմ, որ կա աշխարհում նման մեկ ուրիշը։ Եթե դու գիտության մեջ ես ու ժրաջան աշխատում ես, վստահաբար ստանալու ես դրսևորվելու քո շանսը։ Ներդրե՛ք առավելագույն ջանքեր ու հավատացե՛ք ձեր երազանքին։ Հաջողությունը անպայման կթակի ձեր դուռը։

Ու ամենակարևորը․ նվաճե՛ք գիտական բարձունքներ։ Հաջողությունների հասնելուց հետո հասանելի՛ մնացեք նաև հայկական գիտության համար, նո՛ր արահետներ բացեք գիտնականների հաջորդ սերնդի համար, օգտակա՛ր եղեք նրանց։

Հարցազրույցը վարել է Սիրարփի Մովսիսյանը

Մեր մասին

Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը ապահովում է կենսական կապ Հայաստանի և Աաքսոնիա երկրամասի միջև: Մեր առաքելությունն է խթանել Հայաստանի և Սաքսոնիայի միջև դիվանագիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջությանն և ներդրումային ծրագրերի զարգացմանը Հայաստանում։

Կապ

Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարան
Նիկոլայշտրասսե 3-5, 04109 Լայպցիգ

+49-341 69767-581

+49-341 69767-580

Datenschutzeinstellungen

Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unserer Website zu analysieren. Da wir Ihre Privatsphäre schätzen, bitten wir Sie hiermit um Erlaubnis, die folgenden Technologien zu verwenden. Sie können Ihre Einwilligung jederzeit ändern bzw. widerrufen, indem Sie auf die Schaltfläche Details klicken. Weitere Informationen finden Sie in den Details sowie in unserer Datenschutzerklärung.

Dies sind Blindinhalte in jeglicher Hinsicht. Bitte ersetzen Sie diese Inhalte durch Ihre eigenen Inhalte. Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo.

user_privacy_settings

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

user_privacy_settings_expires

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Speicherdauer der Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

ce_popup_isClosed

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass das Popup (Inhaltselement - Popup) durch einen Klick des Benutzers geschlossen wurde.

onepage_animate

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass der Scrollscript für die Onepage Navigation gestartet wurde.

onepage_position

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Offset-Position für die Onepage Navigation.

onepage_active

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass die aktuelle Seite eine "Onepage" Seite ist.

view_isGrid

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die gewählte Listen/Grid Ansicht in der Demo CarDealer / CustomCatalog List.

portfolio_MODULE_ID

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den gewählten Filter des Portfoliofilters.

Eclipse.outdated-browser: "confirmed"

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den Zustand der Hinweisleiste "Outdated Browser".
You are using an outdated browser. The website may not be displayed correctly. Close