Լայպցիգ-Երևան քաղաքների համագործակցություն. անցյալը, ներկան և ապագան՝ դոկտոր Գաբրիելե Գոլդֆուսի հետ զրույցում

Դոկտոր Գաբրիելե Գոլդֆուսը, Լայպցիգ քաղաքի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավարն է, ով առանցքային դեր է խաղում գլոբալ գործընկերությունների խթանման գործում: Միջմշակութային փոխանակման և միջազգային նախագծերի կառավարման իր հարուստ փորձով նա ամրապնդում է Լայպցիգի միջազգային ներկայությունը տարբեր քաղաքների, այդ թվում՝ Երևանի հետ համագործակցության միջոցով: Տեղական և միջազգային դերակատարների միջև կայուն հարաբերությունների կառուցման իր նվիրվածությամբ նա դարձել է Լայպցիգի գլոբալ նախաձեռնությունների առանցքային գործիչներից մեկը: «Մշակութային միջոցառումները համայնքային համագործակցության բազմազան հնարավորությունների բանալին են», - ընդգծում է դոկտոր Գոլդֆուսը Սիրարփի Մովսիսյանի հետ բացառիկ հարցազրույցում:

 

Մինչև Երևանի և Լայպցիգի պաշտոնական գործընկերության հաստատումը, երկու քաղաքներն արդեն իսկ խոր պատմական և մշակութային թելերով էին կապված: Լայպցիգը վաղուց եղել է հայ ուսանողների համար նշանակալի վայր, և հայկական մշակութային տարրերը հարյուրամյակներ շարունակ ներկա են եղել քաղաքում: Սակայն, արդյո՞ք այս մշակութային ներկայությունն էր հիմնական շարժառիթը համագործակցության համար, թե՞ կային նաև անձնական և հուզական կապեր, որոնք ազդեցին փոխհասկցման հուշագրի ստորագրման վրա:

Իրականում, Երևանը և Լայպցիգը միմյանց կապող բազմաթիվ գործոններ կան: Անձնական փոխհարաբերությունները և միջմշակութային կապերը կարևոր դեր են խաղում քաղաքների համագործակցության հարցում: Իմ կանոնավոր երկխոսությունը Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Սմբատյանի հետ խորը ազդեցություն ունեցավ ինձ վրա: Նրա՝ Բեռլինում 2014-ից մինչև 2021 թվականի նոյեմբերը գտնվելու ընթացքում՝ նախ որպես խորհրդական, ապա մշտական ներկայացուցիչ, հավատարմատար և վերջապես՝ որպես դեսպան 2015-ի հուլիսից մինչև 2021-ի նոյեմբերը, նա ակտիվորեն խթանեց Երևանի և Լայպցիգի միջքաղաքային համագործակցությունը:

Նա նկատեց Լայպցիգում հայկական մշակութային գործիչների ուժեղ ցանցը, հայ մշակությաին միությունը, ԳԴՀ-ի և Խորհրդային Միության ժամանակաշրջանից եկող կայուն հարաբերությունները, ինչպես նաև Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտում իրականացվող հայկական պատմության և մշակույթի արժեքավոր հետազոտությունները։

Լայպցիգի՝ որպես երաժշտության քաղաքի ինքնությունը ևս հատուկ կապ է ստեղծում Հայաստանի հետ: Լայպցիգի ձեռնարկատերերը հետաքրքրություն են ցուցաբերել Երևանում բիզնես կապեր հաստատելու նկատմամբ: Ավելին, Խաղաղ հեղափոխության ավանդույթում կան զուգահեռներ Հայաստանի ժողովրդավարական զարթոնքի և դրա՝ եվրոպական արժեքային համայնքին մոտենալու միջև։

Հիշողության մշակույթը այս գործում կենտրոնական դեր է խաղում։ Տարիների ընթացքում երկու քաղաքների միջև պատմական կապեր են ձևավորվել և ակտիվորեն ընդգծվել։ Բացի բազմաթիվ հայ ուսանողներից, ովքեր սովորել են Լայպցիգում, այստեղ են ուսանել և ստեղծագործել նշանավոր անհատներ՝ երգիչ, կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտաս Վարդապետը, ինչպես նաև կոմպոզիտոր Օհան Դուրյանը, ով, որպես նվագախմբի ղեկավար, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուսում։

Այս պատմամշակութային կապերից անդին, երկու քաղաքների հարաբերությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև նորագույն պատմությունը՝ հատկապես փոփոխությունների համատեղ փորձառությունը։ 1989 թվականի Խաղաղ հեղափոխությունը Լայպցիգի համար կենտրոնական իրադարձություն էր, որը խորհրդանշում է բաց աշխարհայացքը, քաղաքացիական ներգրավվածությունը, ժողովրդավարությունը, ռեպրեսիաների հաղթահարումը և խաղաղ հասարակական փոփոխությունը։ 2018 թվականին Հայաստանը ևս ապրեց հեղափոխություն՝ Թավշյա հեղափոխությունը։ Այստեղ ևս հենց քաղաքացիներն էին, ովքեր խաղաղ ցույցերի միջոցով պայքարեցին իրենց իրավունքների համար և հասան իշխանափոխության։ Այս համատեղ փորձառությունները Լայպցիգն ու Երևանը դարձնում են խաղաղ փոփոխությունների խորհրդանիշներ։

Հիշողության մշակույթում կենտրոնական տարր է նաև պատմական պատասխանատվությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար, որը մեծ նշանակություն ունի։ Այս խնդրի շուրջ տարվող քննարկումները նպաստեցին նաև Պատվավոր հյուպատոսության ստեղծմանը, որը՝ պատվավոր հյուպատոս պրոֆեսոր դոկտոր Լուկաս Ֆլյոթերի ղեկավարությամբ, պահպանում և զարգացնում է Երևանի հետ տնտեսական հարաբերությունները։

Հայաստանի ներկայիս արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ակտիվորեն աջակցում է համագործակցության խորացմանը և հանդես գալիս՝ որպես  մեր գործընկերության կարևոր կապ։

Այս բոլոր գործոնները հիմք են ստեղծում Լայպցիգի և Երևանի միջև սերտ համագործակցության համար, որը 2026 թվականին կտոնի իր հնգամյա հոբելյանը։

Ինչպե՞ս սկսվեց Երևանի և Լայպցիգի միջև համագործակցությունը: Ինչպե՞ս ընթացավ գործընթացը, և եղա՞ն արդյոք մարտահրավերներ կամ հայեցակետեր, որոնք չընթացան՝ ըստ պլանավորածի:

Սկզբում տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ Հայաստանի դեսպանության և տարբեր տեղական գործընկերների հետ: Գերմանիայի տնտեսական համագործակցության դաշնային նախարարությունը և «Մեկ աշխարհում համայնքների ծառայությունը» նույնպես մեզ իրենց աջակցությունը հայտնեցին գործընկերության ստեղծման հարցում: Դեսպանության կազմակերպմամբ Լայպցիգ քաղաքի առաջին կողմնորոշիչ այցը Երևան տեղի ունեցավ 2021 թվականի ամռանը: Չնայած համավարակի առաջացրած դժվարություններին՝ մենք չդադարեցինք և օգտագործեցինք այն ժամանակ գործող կանոնակարգերի շրջանակներում բոլոր հնարավորությունները ուղղակի մտքերի փոխանակման և հանդիպումների համար:

Այցը մեծ հաջողություն ունեցավ. մեզ ջերմորեն ընդունեցին քաղաքապետարանը, Գերմանիայի դեսպանությունը և բազմաթիվ նախարարություններ: Լայպցիգի մի ընկերություն կարճ ժամանակում մեզ հետ եկավ շուկայի հետազոտության համար, և տեղում կազմակերպվեցին բազմաթիվ այցելություններ: Այսպիսով, մենք կարողացանք հիմք դնել առաջին համատեղ միջոցառումների, համերգների, հիշատակի արարողությունների և ցուցահանդեսների համար:

Հայկական մշակութային համայնքը սկզբից ի վեր դարձել է մեր գործընկերային ցանցի ակտիվ և անփոխարինելի բաղադրիչը: Այն աջակցում և ուղեկցում է մեր գործունեությունը և պարբերաբար կազմակերպում ընթերցումներ, համերգներ և հանդիպումներ Լայպցիգի տարբեր միությունների համար նախատեսված գործընկերային թաղամասում՝ Մարկտ 10 հասցեում՝ համագործակցելով Եվրոպայի տան և Ռան կրթության  (Rahn Education) հետ: Շաբաթվա վերջին այնտեղ անցկացվում էին նաև հայ երեխաների համար լեզվի դասընթացներ:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ցանկանում եմ նշել հետևյալը. որպես քաղաք՝ մենք ձգտում ենք միջազգային համագործակցության նախագծերը մշտապես իրականացնել մեր գործընկերների հետ «հավասարության» սկզբունքով: Այս գործընթացը պահանջում է փոխադարձ ծանոթություն և շարունակական մասնագիտական փոխանակում: Այս փոխանակումը մինչ օրս կարևոր հիմք է կայուն նախագծերի հաջողության համար: Միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք հարմարեցնել մեր ակնկալիքները, աշխատանքային մեթոդները և նպատակները միմյանց: Թափանցիկությունը մեզ համար հիմնարար սյուն է: Օրինակ՝ մեր գրողների փոխանակման ծրագիրը մենք ցանկանում ենք իրականացնել՝ անպայման մրցույթ հայտարարելով, որպեսզի հնարավորինս շատ ստեղծագործ մտքեր հնարավորություն ունենան մասնակցելու: Ընտրության համար մենք նախատեսել ենք նաև միջազգային ժյուրի: Հայկական կողմում գործընթացը կազմակերպվում է առաջադրումների միջոցով՝ այստեղ նույնպես մենք պետք է սովորենք միմյանցից: Մեր աջակից գործընկերները, ինչպիսիք են Գյոթե ինստիտուտը Հայաստանում և Գերմանիայի դեսպանությունը Երևանում, նույնպես ակնկալում են առաջխաղացում նման հարցերում:

Մեկ այլ խնդիր էր Լայպցիգում Երևան քաղաքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը: Դպրոցական փոխանակման համար մենք պետք է ինտենսիվորեն փնտրեինք գործընկեր դպրոց Լայպցիգում: Երևանում արդեն կա գերազանց դպրոց՝ խորացված գերմաներենի իմացությամբ, որը շատ հետաքրքրված է: Մեր առաջին այցի ընթացքում մենք կարողացանք այցելել թիվ 60 դպրոցը, ծանոթանալ տնօրենին, ինչպես նաև նվիրված ուսուցիչներին: Լայպցիգում մենք երկար ժամանակ պետք է քարոզեինք այս նախագծի համար, բայց այժմ մենք հաջողության ենք հասել. այս տարվա փետրվարին տեղի կունենա առաջին փոխանակումը «Կոտրիր կեղծը» թեմայով՝ Լայպցիգի Ավետարանական դպրոցական կենտրոնի հետ: Դրա համար Հայկական մշակութային համայնքը մեզ հետ համագործակցությամբ դիմում է ներկայացրել Արևելք-Արևմուտք հանդիպումների հիմնադրամին:

 

Ի՞նչ նշանակություն ունի Երևանի և Լայպցիգի միջև պաշտոնական կապը։ Ի՞նչ նշաձողեր են մինչ այժմ հաղթահարվել և ի՞նչ կարևոր նպատակներ դեռ պետք է իրականացվեն։ Ի՞նչ մարտահրավերներ են եղել այդ ճանապարհին և ինչպե՞ս են դրանք հաղթահարվել։

Ես ցանկանում եմ բերել մշակույթի օրինակը, որը հաճախ լավագույն հնարավորությունն է տարբեր կապեր ստեղծելու և ամուր հիմք դնելու հետագա, լայնածավալ համագործակցության համար։ Պաշտոնական կապերը օգնում են մեզ՝ որպես քաղաք, ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և իրականացնել նախագծեր։ Սա հատկապես կարևոր է այս ոլորտում, քանի որ մենք շարժվում ենք կամավոր առաջադրանքներ կատարելու ուղիով։ Յուրաքանչյուր քաղաք նախ պետք է առաջնահերթ կատարի իր պարտադիր գործառույթները, ինչը միշտ պետք է հաշվի առնել։

2024 թվականից ի վեր Քրիստինա Ռասմանը, Արևելյան Եվրոպայի գծով իմ աշխատակցուհին, ով գերազանց տիրապետում է ռուսերենին, պատասխանատու է Երևանի հետ համագործակցության համար։ Որպես պրոֆեսիոնալ կուրատոր՝ նա ներկայումս նախաձեռնում է բազմաթիվ ծրագրեր մշակույթի և կրթության ոլորտներում։ Անցյալ տարի տեղի ունեցավ կարևոր աշխատանքային այց, որի ընթացքում մենք հանդիպեցինք մեր գործընկերներին Երևանում, այդ թվում՝ Հայաստանում Գյոթե ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների բաժնի, Գերմանիայի դեսպանատան և Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ։

Մենք ուսումնասիրեցինք հնարավոր գործընկերներին և հայտնաբերեցինք տպավորիչ մշակութային լանդշաֆտ Երևանում, որին արժե աջակցել։ ՀայԱրթ (HayArt) մշակութային կենտրոնը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը (ICA) և Արվեստի լաբորատորիայի նստավայրը (Art Laboratory Residency) հնարավոր գործընկերներ են, որոնք կարող են ներկայացնել լայպցիգյան կերպարվեստի նկարիչներին և գրողներին։ Հայկական ազգային և քաղաքային թանգարաններն էլ հետաքրքրված են համագործակցությամբ։

Հատկապես ուրախալի է «Չգրված հիշողություն» միջոցառումների շարքի ներդրումը, որը ներկայացնում է Հայաստանի գրքային ավանդույթը գրքի քաղաք Լայպցիգում։ Այս նախագիծն իրականացվել է Հայաստանի երիտասարդության, սպորտի և մշակույթի նախարարության, Հայաստանում Գյոթե ինստիտուտի, GWZO-Լայբնից ինստիտուտի և Սաքսոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսարանի հետ համագործակցությամբ։ Բացի այդ, Հայաստանի ազգային գրքի տաղավարը կրկին ներկայացված կլինի Լայպցիգի գրքի տոնավաճառում 2025 թվականին։

Մեկ այլ կարևոր իրադարձություն և մեզ համար առանձնահատուկ հպարտություն է Ավետիք Իսահակյանի հիշատակին նվիրված հուշատախտակի տեղադրումը Լայպցիոգում։ Իսահակյանը՝ հայ բանաստեղծ, գրող և մարդասեր, 1892-1895 թվականներին սովորել է Լայպցիգում։ Նրա 150-ամյակի կապակցությամբ իրականացվում է այս մշակութային պատմական իրադարձությունը։ Մարտի 25-ին, ժամը 16:30-ին, Լայպցիգի մշակույթի քաղաքապետ դոկտոր Սկադի Յենիքեն և Հայաստանի մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիսավոր կերպով կբացեն հուշատախտակը Ֆրիդրիխ-Էբերտ-Շտրասե 27 հասցեում։ Նախարարը 2024 թվականի ամռանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում մեծ պատվիրակությամբ այցելել էր Լայպցիգ և խթանել էր այս նախաձեռնությունները։

Հուշատախտակի բացումանը կհաջորդի համերգ՝ Հին առևտրային բորսայում։ Այնուհետև, ZiMMT-ում (Մեդիաարվեստի, երաժշտության և տեխնոլոգիաների ինստիտուտում) ելույթ կունենա հայ բազմագործիքային երաժիշտ Հայկ Կարոյին։ Նա յուրահատուկ ձևով համադրում է միջերկրածովյան մեղեդիները միջնադարյան հայկական մշակութային ժառանգության հետ։ Այս նախագիծը նախաձեռնել է Երևանում Գյոթե ինստիտուտը, և ես հատկապես անհամբեր սպասում եմ տպավորիչ ԴիՋեյ (DJ) համերգին։

Բացի այդ, 2025 թվականի մարտին տեղի կունենա գրական բնակեցում՝ ԱՐԻ gրականության հիմնադրամի և Լայպցիգի Գրականության տան հետ համագործակցությամբ։ Այս նախաձեռնությունները վառ կերպով ցույց են տալիս, թե ինչպես կարող է մշակույթը կամուրջ լինել ազգերի միջև և ստեղծել կայուն կապեր։

Ո՞րն է Երևանի և Լայպցիգի համագործակցության երկարաժամկետ տեսլականը

Քաղաքապետ Յունգի հանձնարարությամբ, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս համագործակցության հետագա զարգացման նկատմամբ, մենք ցանկանում ենք այն ամուր հիմքերի վրա դնել և ընդլայնել՝ փոխադարձ շահերի հիման վրա: Մշակութային միջոցառումները, ինչպես արդեն նշվեց, համայնքային համագործակցության բազմազան հնարավորությունների բանալին են: Հետագա քայլերը մենք տեսնում ենք այն ոլորտներում, որոնք կարող են հետաքրքիր լինել երկու քաղաքների համար. թափոնների կառավարում, կայուն շարժունակություն և խելացի քաղաքներ՝ թեմաներ, որոնք մենք արդեն քննարկել ենք Երևանի հետ: Խոստումնալից են թվում նաև եռակողմ ծրագրերը մեր երկարամյա գործընկեր քաղաք Լիոնի հետ, որը նույնպես մեծ ներգրավվածություն ունի Երևանում:

Շատ թեմաներ՝ կապված համայնքային և զարգացման քաղաքականության հետ, ուսումնասիրվում են Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից՝ «Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկայի հայեցակարգերի ուժեղացում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ղեկավարը՝ Թորբեն Հայնեմանը, փորձառու տրանսպորտային պլանավորող է, ով երկար տարիներ աշխատել է Լայպցիգի քաղաքապետարանում,  այս թեմայի շրջանակններում մեր հիմնական կապն է: Նա եղել է և մնում է այս համագործակցության գլխավոր շարժիչ ուժերից մեկը նաև եվրոպական մակարդակում:

«Մշակույթը շարժում է Եվրոպան» ծրագրի շրջանակներում մենք այս տարի Լայպցիգյան «Բաուշթայն» դիզայնի ստուդիայի հետ համատեղ հայտ ենք ներկայացրել: Նախագծի նպատակն է համեմատել գերմանական և հայկական վերամշակման համակարգերը և փորձարկել կայուն նյութերը: Որպես հաջողված գործնական օրինակ՝ մենք ցանկանում ենք ներկայացնել Լայպցիգի քաղաքային մաքրման կառույցի հայեցակարգային խանութը, որը գտնվում է Բրյուլ առևտրային համալիրում:

Ես գիտեմ, որ այս ամառ այցելելու եք Հայաստան: Ի՞նչ եք ակնկալում այս այցից և ունե՞ք արդյոք որևէ հատուկ նպատակներ կամ փորձառություններ, որոնք ցանկանում եք ձեռք բերել այնտեղ։

Ակնկալում ենք, որ Հայաստան առաջիկա այցերի ընթացքում կկարողանանք էլ ավելի ամրապնդել Լայպցիգի և Երևանի միջև կապերը, ինչպես նաև խթանել մասնագիտական փորձի փոխանակմանն և համագործակցությանը։ Հայկական մշակութային սփյուռքի, Լայպցիգի բնակիչների և Նիկոլայի եկեղեցու համայնքի այցը, որը նախատեսվում է հունիսի վերջին, ուղղված է մշակութային փոխանակման խորացմանը և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը:

Սաքսոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսարանի և Միջազգային համագործակցության բաժնի աշխատանքային այցի նպատակն է վարչական մակարդակում խորացնել համագործակցությունը, որպեսզի միասին պլանավորենք ապագա ծրագրերը և գտնենք կարևոր հարցերի լուծումները։

Լայպցիգի կողմից Երևանի ուղղությամբ առաջին քաղաքական այցը՝ մշակույթի գծով փոխքաղաքապետ Դոկտոր Սկադի Յենիքեի ղեկավարությամբ, որը նախատեսվում է 2025 թվականի հոկտեմբերին, հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել մշակութային հարաբերությունները և ամրապնդել առկա գործընկերությունները։ Այցի շրջանակում նախատեսում ենք կազմակերպել նաև լայպցիգցի գրողի կեցությունը Հայաստանում, ինչպես նաև Լայպցիգի նկարիչների ցուցահանդես՝ նպաստելով երկու քաղաքների մշակութային փոխանակման հստակեցմանը և արվեստի համայնքների փոխկապակցմանը։

Այսպիսով, այս այցերի միջոցով մենք ակնկալում ենք նոր խթաններ տալ համագործակցությանը և նպաստել ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքային մակարդակով Լայպցիգի և Հայաստանի միջև կայուն կապերի ամրապնդմանը։

Հարցազրույցը վարել է Սիրարփի Մովսիսյանը

Մեր մասին

Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը ապահովում է կենսական կապ Հայաստանի և Աաքսոնիա երկրամասի միջև: Մեր առաքելությունն է խթանել Հայաստանի և Սաքսոնիայի միջև դիվանագիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջությանն և ներդրումային ծրագրերի զարգացմանը Հայաստանում։

Կապ

Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարան
Նիկոլայշտրասսե 3-5, 04109 Լայպցիգ

+49-341 69767-581

+49-341 69767-580

Datenschutzeinstellungen

Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unserer Website zu analysieren. Da wir Ihre Privatsphäre schätzen, bitten wir Sie hiermit um Erlaubnis, die folgenden Technologien zu verwenden. Sie können Ihre Einwilligung jederzeit ändern bzw. widerrufen, indem Sie auf die Schaltfläche Details klicken. Weitere Informationen finden Sie in den Details sowie in unserer Datenschutzerklärung.

Dies sind Blindinhalte in jeglicher Hinsicht. Bitte ersetzen Sie diese Inhalte durch Ihre eigenen Inhalte. Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo.

user_privacy_settings

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

user_privacy_settings_expires

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Speicherdauer der Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

ce_popup_isClosed

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass das Popup (Inhaltselement - Popup) durch einen Klick des Benutzers geschlossen wurde.

onepage_animate

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass der Scrollscript für die Onepage Navigation gestartet wurde.

onepage_position

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Offset-Position für die Onepage Navigation.

onepage_active

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass die aktuelle Seite eine "Onepage" Seite ist.

view_isGrid

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die gewählte Listen/Grid Ansicht in der Demo CarDealer / CustomCatalog List.

portfolio_MODULE_ID

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den gewählten Filter des Portfoliofilters.

Eclipse.outdated-browser: "confirmed"

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den Zustand der Hinweisleiste "Outdated Browser".
You are using an outdated browser. The website may not be displayed correctly. Close