«Հիշողության և ապագայի միջև». Դոկտոր Սկադի Յեննիկեն՝ մշակութային կամուրջների և Լայպցիգ–Երևան քաղաքների համագործակցության մասին

Դոկտոր Սկադի Ենիկեն Լայպցիգի մշակույթի փոխքաղաքապետն է և Լայպցիգի մշակութային քաղաքականության ամենաազդեցիկ ձայներից մեկը: Թատերագիտության դոկտորը երկար տարիներ ակտիվորեն գործում է մշակութային հասանելիության, միջազգային համագործակցության և ժողովրդավարական մշակութային աշխատանքի ընդլայնման ուղղությամբ:

2026 թվականին նա նաև առաջադրվել է որպես «Ձախեր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լայպցիգի տեղական ընտրություններում: Նրա քաղաքական գործունեության կենտրոնում են սոցիալական արդարությունը, մշակութային բազմազանությունը, հիշողության մշակույթը և քաղաքների միջև միջազգային գործընկերությունը:

«Լայպցիգ-Երևան» մշակութային տարվա շրջանակներում դոկտոր Ենիկեն պատվիրակության հետ միասին մեկնել է Հայաստան՝ խորացնելու երկու քաղաքների միջև մշակութային և պատմական կապերը: Այս հարցազրույցում նա խոսում է Երևանից ստացած իր տպավորությունների, հիշողության մշակույթի նշանակության, ինչպես նաև Լայպցիգի և Երևանի միջև քաղաքային գործընկերության ապագայի մասին:

Տիկի՛ն դոկտոր Յենիկե, անցած տարի Ձեր պատվիրակության այցի շրջանակներում Դուք խորապես ճանաչեցիք Հայաստանը և հատկապես Երևանը: Ո՞ր տպավորություններն են Ձեզ անձնապես ամենից շատ հուզել:

 

Ինձ առաջին հերթին հուզել է այս քաղաքի յուրահատուկ մթնոլորտը. Երևանը միաժամանակ թվում է պատմությամբ լի և լի նոր սկզբով: Ամենուր կարելի է տեսնել շինհրապարակներ և թե ինչպես է նոր բան ստեղծվում. զգացվում է, որ ինչ-որ բան զարգանում է, և քաղաքը վերելքի մեջ է: Միևնույն ժամանակ, անցյալը ներկա է ամենուր: Ցավի, հիշողության, հպարտության և ապագայի հանդեպ կամքի այս համադրությունը խորապես տպավորել է ինձ:

Ծիծեռնակաբերդ այցելությունը Ձեր ճանապարհորդության կենտրոնական պահերից էր: Ի՞նչ նշանակություն ունի այս վայրը Ձեզ համար, նաև գերմանական հիշողության մշակույթի համատեքստում:

Ծիծեռնակաբերդն այնպիսի վայր է, որն այլևս բաց չի թողնում քեզ: Արդեն իսկ անմար կրակի մոտ տանող ճանապարհը խորը հուզմունք է առաջացնում: Ինձ շատ է հուզել այն, թե որքան բաց է Հայաստանում խոսվում այս պատմական վերքի մասին:

Որպես գերմանացի՝ այս վայրն անխուսափելիորեն ընկալում ես նաև սեփական պատմության համատեքստում: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և Հոլոքոստը տարբեր պատմական հանցագործություններ են, բայց երկուսն էլ հարց են բարձրացնում, թե ինչպես են հասարակությունները վերաբերվում մեղքին և հիշողությանը: Հենց մեր գերմանական փորձից է բխում պատասխանատվությունը՝ լրջորեն ընդունելու և տեսանելի դարձնելու մարդկության դեմ գործված այլ հանցագործությունները:

Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Գերմանական կայսրությունը՝ որպես Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակից, շատ հստակ տեղեկացված է եղել տեղահանությունների և ջարդերի մասին: Գերմանացի դիվանագետները, զինվորականները և միսիոներները վաղուց են զեկուցել հայերի դեմ գործված հանցագործությունների մասին: Այնուամենայնիվ, վճռական միջամտություն չեղավ: Այս պատմական համապատասխանատվությունը նույնպես գերմանական հիշողության մշակույթի մի մասն է և նման վայր այցելությունը դարձնում է առանձնահատուկ ազդեցիկ:

Հիշողության մշակույթը նշանակում է ոչ միայն հետադարձ հայացք, այլև պատասխանատվություն ներկայի և ապագայի հանդեպ: Այն ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարական արժեքներն ամբողջ աշխարհում ճնշման տակ են հայտնվում, նման վայրերն առավել քան երբևէ կարևոր են:

Լայպցիգի և Երևանի միջև առկա են զարմանալիորեն շատ պատմական և մշակութային կապեր՝ գրականությունից մինչև երաժշտություն: Ի՞նչն է Ձեզ հատկապես զարմացրել այս ընդհանուր արմատներում:

Ինձ զարմացրեց այն, թե իրականում որքան հեռուն են գնում այդ կապերը: Այն փաստը, որ հայ գրող Ավետիք Իսահակյանը դեռևս 19-րդ դարի վերջին սովորել է Լայպցիգում, և դրա շնորհիվ ուղղակի կապ է հաստատվել գրքի քաղաք Լայպցիգի և Երևանի միջև, ինձ համար հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես է մշակույթը կամուրջներ գցում սերունդների միջև:

Տպավորիչ էին նաև երաժշտական կապերը: «Գևանդհաուս» (Gewandhaus) նվագախումբը դեռևս 1960-ական թվականներից սերտորեն կապված է եղել հայ դիրիժոր Օհան Դուրյանի հետ: Մեր քաղաքները մշակութային առումով վաղուց են գտնվում փոխանակման մեջ: Այս պատմությունները այսօր մասամբ գրեթե մոռացվել են, և հենց այդ պատճառով է մշակութային տարին այսքան կարևոր. այն տեսանելի է դարձնում, որ միջազգային փոխըմբռնումը հաճախ սկսվում է պաշտոնական գործընկերությունից շատ առաջ:

«Լայպցիգ-Երևան» մշակութային տարին նպատակ ունի խորացնել փոխանակումը և խթանել փոխադարձ ըմբռնումը: Ինչո՞ւ է նման մշակութային տարին այսօր առավել քան երբևէ կարևոր:

Մշակութային տարին պետք է ոչ միայն միջոցառումներ կազմակերպի, այլև հնարավորություն տա իրական հանդիպումների՝ երկու քաղաքների արվեստագետների, հաստատությունների, ուսանողների, անկախ մշակութային գործիչների և քաղաքացիների միջև: Համավարակի տարիներից հետո և թվային հաղորդակցության դարաշրջանում մենք մարդկանց միջև այս ուղղակի կապերի կարիքն ունենք առավել քան երբևէ:

Լայպցիգի համար Երևանի հետ գործընկերությունը նաև կարևոր ազդակ է. մենք ցանկանում ենք միջազգային համագործակցությունը դիտարկել ոչ միայն պետական մակարդակով, այլև այն շատ կոնկրետ կերպով արմատավորել քաղաքների ամենօրյա կյանքում: Քաղաքների միջև գործընկերությունը կարող է ցույց տալ, թե ինչպես են ժողովրդավարությունը, մշակութային բացությունն ու համերաշխությունը կիրառվում գործնականում:

Բուրկհարդ Յունգի հետ միասին Դուք մեծ պատվիրակությամբ այց եք նախապատրաստում Երևան՝ գործընկերությունը ստորագրելու և խորացնելու նպատակով: Ի՞նչ երկարաժամկետ տեսլական եք հետապնդում Լայպցիգի և Երևանի միջև համագործակցության համար, հատկապես 2026 թվականի մշակութային տարուց անդին, և ի՞նչ կոնկրետ ազդակներ եք ակնկալում այս այցից:

Մենք մշակութային տարին հստակորեն դիտարկում ենք որպես երկարաժամկետ համագործակցության սկիզբ, այլ ոչ թե որպես մեկանգամյա նախագիծ: Լայպցիգի և Երևանի միջև նախատեսվող քաղաքային գործընկերությունը պետք է ստեղծի մշտական ու կայուն կապեր՝ մշակույթի ոլորտում, ինչպես նաև կրթության, գիտության, քաղաքաշինության և քաղաքացիական հասարակության փոխանակման բնագավառներում:

Ես ցանկանում եմ, որ բազմաթիվ առաջին հանդիպումներից ծնվեն կոնկրետ համատեղ նախագծեր՝ արվեստագետների կեցության ծրագրեր, թանգարանների, նվագախմբերի և անկախ արվեստի բնագավառի միջև համագործակցություններ: Օրինակ՝ փոխանակման ծրագրեր երիտասարդների համար կամ համատեղ քննարկումներ հիշողության մշակույթի և ժողովրդավարական քաղաքային հասարակության վերաբերյալ:

2026 թվականի պատվիրակության այցը քաղաքապետ Բուրկհարդ Յունգի հետ միասին կլինի կարևոր խորհրդանշական և քաղաքական քայլ: Այն, որ այցը տեղի է ունենում Գերմանական միասնության օրվա օրերին, առանձնահատուկ նշանակություն ունի. Լայպցիգն ինքը, 1989 թվականի Խաղաղ հեղափոխությամբ, կապված է ժողովրդավարական տրանսֆորմացիայի պատմության հետ: Հայաստանը նույնպես 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ ունի հասարակական փոփոխությունների փորձ: Այս համատեղ փորձառությունները կարող են ամուր հիմք հանդիսանալ կենսունակ և դեպի ապագան միտված քաղաքային գործընկերության համար:

Հարցազրույցը վարել է փ․գ․թ․ Սիրարփի Մովսիսյանը

Մեր մասին

Սաքսոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանը ապահովում է կենսական կապ Հայաստանի և Աաքսոնիա երկրամասի միջև: Մեր առաքելությունն է խթանել Հայաստանի և Սաքսոնիայի միջև դիվանագիտական, մշակութային, կրթական և տնտեսական կապերը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջությանն և ներդրումային ծրագրերի զարգացմանը Հայաստանում։

Կապ

Սաքսոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարան
Նիկոլայշտրասսե 3-5, 04109 Լայպցիգ

+49-341 69767-581

+49-341 69767-580

Datenschutzeinstellungen

Wir verwenden Cookies, um Inhalte und Anzeigen zu personalisieren, Funktionen für soziale Medien anbieten zu können und die Zugriffe auf unserer Website zu analysieren. Da wir Ihre Privatsphäre schätzen, bitten wir Sie hiermit um Erlaubnis, die folgenden Technologien zu verwenden. Sie können Ihre Einwilligung jederzeit ändern bzw. widerrufen, indem Sie auf die Schaltfläche Details klicken. Weitere Informationen finden Sie in den Details sowie in unserer Datenschutzerklärung.

Dies sind Blindinhalte in jeglicher Hinsicht. Bitte ersetzen Sie diese Inhalte durch Ihre eigenen Inhalte. Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo.

user_privacy_settings

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

user_privacy_settings_expires

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Speicherdauer der Privacy Level Einstellungen aus dem Cookie Consent Tool "Privacy Manager".

ce_popup_isClosed

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass das Popup (Inhaltselement - Popup) durch einen Klick des Benutzers geschlossen wurde.

onepage_animate

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass der Scrollscript für die Onepage Navigation gestartet wurde.

onepage_position

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die Offset-Position für die Onepage Navigation.

onepage_active

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert, dass die aktuelle Seite eine "Onepage" Seite ist.

view_isGrid

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert die gewählte Listen/Grid Ansicht in der Demo CarDealer / CustomCatalog List.

portfolio_MODULE_ID

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den gewählten Filter des Portfoliofilters.

Eclipse.outdated-browser: "confirmed"

Domainname: Domain hier eintragen
Ablauf: 30 Tage
Speicherort: Localstorage
Beschreibung: Speichert den Zustand der Hinweisleiste "Outdated Browser".
You are using an outdated browser. The website may not be displayed correctly. Close